Թունիսի դատարանը երեքշաբթի օրը կալանքից ազատ է արձակել մի տղամարդու, ով դեռ անցյալ շաբաթ մահապատժի էր դատապարտվել Facebook-ում նախագահին քննադատող գրառումներ կատարելու համար, դրան հաջորդած հասարակական քննադատության ալիքից և գործի շուրջ մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններից հետո, հայտնում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ կայացված որոշումը աննախադեպ է եղել Թունիսի համար։
Իրավաբան Ուսամա Բուտելյան հաստատել է իր պաշտպանյալի՝ 56-ամյա Սաբեր Շուշանի ազատ արձակումը: Սաբերի եղբայրը՝ Ջամալ Շուշանը, նույնպես հայտարարել է նրա ազատ արձակման մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:





























