Հոկտեմբերի 7-ին, ժամը 21։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է «Jeep» մակնիշի ավտոմեքենա:

Մինչ փրկարների կանչի վայր հասնելը՝ մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է ավտոմեքենան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: