Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 26 շենքի մոտ «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «KamAZ»-ի՝ գազախովակին բախվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք՝ բարեբախտաբար առանց հրդեհի բռնկման:

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել՝ վթարը վերականգնելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 

Պարեկային ծաայությունը պարզում է «KamAZ»-ի վարորդի ինքնությունը: