Մերձավանում 1 անձ ձերբակալվել է երեկ տեղի ունեցած գործողությունների արդյունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ: 1 անձ ձերբակալվել է»,– նշեցին ՔԿ–ից"

Նշենք, որ խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ Մերձավանում խուզարկություններ են իրականացվել՝ 30-ից ավելի հասցեներում։