Ոստիկաները ձերբակալել են եւս ութ մարդկանց, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների ամբոխը փորձել է ներխուժել նախագահի նստավայր, ուրբաթ երեկոյան լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է ընդհանուր առմամբ 44 անձ, եւս չորսը դեռեւս որոնվում են»,- ասել է Դարախվելիձեն։
Նա նշել է, որ ագրեսիվ տրամադրված անձանց ձերբակալությունը հիմնված է օպերատիվ տեսագրությունների եւ հեռուստաալիքների տեսանյութերի վրա։





























