Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևաքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները:




























