Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրից դուրս՝ մասամբ Հրազդան գետի մոտ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում: