Բաթումիում ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Թուրքիայի 35-ամյա քաղաքացուն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:

Թուրքիայում կալանավորված անձը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի անօրինական արտադրության և շրջանառության մեջ։

Ներկայումս նրա նկատմամբ արտահանձնման ընթացակարգեր են իրականացվում։