Ավստրալիայի հյուսիս-արևելքում բանակային զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող է մահացել, ևս երկուսը հոսպիտալացվել են, հայտնել է փոխվարչապետ Ռիչարդ Մարլեսը։

Ըստ նրա՝ միջադեպը, որի հետևանքով զոհվել է Ավստրալիայի զինված ուժերի մեկ զինծառայող, տեղի է ունեցել «Թաունսվիլի մոտ իրականացվող զորավարժությունների ժամանակ»։ «Այս ողբերգական կորուստը ծանր բեռ է մեր ուսերին, սակայն մենք գիտակցում ենք, թե ինչ ռիսկի են դիմում մեր զինվորները՝ տղամարդիկ և կանայք, ովքեր հպարտությամբ կրում են համազգեստը՝ ամեն օր պաշտպանելով մեր ազգը», - նշել է Մարլզը X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ավստրալիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքից հետո տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց կյանքին սպառնացող վնասվածքներով և ավելի ուշ մահացել է, իսկ ևս երկուսը հոսպիտալացվել են «մեջքի, կրծքավանդակի և որովայնի վնասվածքներով»։

Նախարարությունը հրաժարվել է բացահայտել միջադեպի մանրամասները՝ հղում անելով իր անձնակազմի գաղտնիության պահպանմանը: «Մենք կենտրոնացած ենք ներգրավված անձանց աջակցելու վրա և խնդրում ենք հարգել զինծառայողների և նրանց ընտանիքների գաղտնիությունը», - հայտարարել է նախարարությունը: