ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել է 158 հանցագործություն:

Մասնավորապես, բացահայտվել է՝

52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.

12 դեպք՝ ֆիզիկական ներգործության.

11-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման.

10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու.

8 դեպք՝ հոգեկան ներգործության.

6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման.

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.

3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք- զինամթերքի առգրավման.

2-ական դեպք՝ շորթման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։