Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ լուրջ փոփոխություններ է սպասվում են «Ժառանգության» համամասնական ցուցակում։ «Ոմանք տարակուսած են, որ «Ազատ դեմոկրատներւ» հետ դաշինքի դեպքում, ինչը շատ հավանական է, «Ժառանգության» որոշ անդամներ կարողեն խաղից դուրս հայտնվել։ «Ժառանգություն»-ում դաշինք կազմելու հարցի շուրջ տարաձայնություններ կան, այդ իսկ պատճառով էլ հարցն այսքան ձգձգվում է։ Ոմանք վստահ են, որ առանց դաշինքի էլ կարող են հաղթահարել է հինգ տոկոսի շեմը, իսկ ավելի ռեալիստները անցողիկ շեմը հաղթահարելու միակ ճանապարհը տեսնում են դաշինքի մեջ։ Մեր լուրերի համաձայն, անկախ այն հարցերից, կուսակցության համամասնական ցուցակը մոտավորապես քննարկվել է. մեր աղբյուրները պնդում են, որ ցուցակում այլեւս չի լինի Զարուհի Փոստանջյանը։ Նրա պահվածքը համախոհ կուսակցությանն այդքան էլ դուր չի գալիս»,- գրում է «Երկիր»-ը։
Տեղադրություն



























