Թերթը գրում է, որ իր թղթակցի հետ զրույցում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. «ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ ու միամիտ բան կլինի նրա հետ ՝ բազմաթիվ քաղաքական անհաջողություններ»։
« Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև առկա լարվածությունը, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Հակամարտող կուսակցությունները նախընտրական շրջանում հակասություններ կամ հակամարտություններ ունենում են: Բնական է, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն փորձում է ավելի շատ ձայներ հավաքել»:
Ռ. Հայրապետյանը նաեւ չբացառեց, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հետ կապված՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լարվածություն լինի:
Իսկ ինքը՝ Ռ. Հայրապետյանը, դեռ հստակ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: «Ես իմ կարծիքն ասել եմ: Բայց ես նաեւ ասել եմ, որ անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, եւ իմ կուսակցական ղեկավարները պիտի որոշեն: Ես կարծում եմ, որ չեմ ուզում: Ես այդպես եմ ուզում: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Կուսակցությունն ինչ որոշի, այդպես էլ կանեմ»,- ավելացրեց նա»,- գրում է «168 ժամ»-ը:



























