Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակը մոտավորապես 8-9%-ով ավելի դանդաղ է թվում, երբ մարդը անշարժ հեծանիվ է քշում։ Գիտափորձին մասնակցել է 33 մարդ, որոնք անշարժ հեծանիվով 4000 մետր հեռավորություն են հաղթահարել։

Brain and Behavior հանդեսում հրապարակված հոդվածում գիտնականները ցույց են տվել, որ վարժությունների ժամանակ սուբյեկտիվ ժամանակը իրական ժամանակի համեմատ դանդաղում է։

Մարզման ընթացքում մասնակիցներին հանձնարարվել էր 30 վայրկյանից հետո դադարեցնել հետհաշվարկը՝ հիմնվելով իրենց ներքին զգացողությունների վրա՝ առանց վայրկյանաչափի։

Արդյունքն անսպասելի էր. մասնակիցներին թվում էր, թե 30 վայրկյանն անցել է, չնայած նրանց ժամացույցները ավելի քիչ ժամանակ էին ցույց տալիս։ Այլ կերպ ասած, ժամանակը սուբյեկտիվորեն «դանդաղել է»։ Ընդ որում վիրտուալ մրցակցի առկայությունը կամ առաջ անցնելու ցուցիչը ժամանակի ընկալման վրա չի անդրադարձել։

Գիտնականները նշել են, որ ազդեցությունը կախված չէ նրանից, թե մասնակիցները մրցո՞ւմ էին, թե՞ միայնակ էին մարզվում. ֆիզիկական ճիգերի և ծանրաբեռնվածության փաստն ինքնին փոխում են ժամանակի ընկալումը։

Հոդվածում նշվում է, որ վերոնշյալ երևույթն ուշագրավ հետևանքներ ունի. օրինակ՝ կարևոր է, որ մարզիկները ճիշտ բաշխեն սեփական էներգիայի մակարդակը և ըմբռնեն՝ ինչպես է ժամանակն ընկալվում մարզումների ժամանակ: Հետազոտողները ենթադրում են նաև, որ ապագա փորձերը կարող են ուսումնասիրել՝ ինչպես են արտաքին խթանները (լուսավորություն, երաժշտություն, մարզման տեսակ) ազդում ժամանակի ընկալման վրա։

Վարկածներից մեկն այն է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմն ուժին կերպով «համրում է» ներքին ազդանշանները՝ սրտի զարկերը, շնչառությունը, մկանային հոգնածությունը, և երբ ուշադրությունը կենտրոնացած է վերոնշյալ զգացողությունների վրա, արտաքին ժամանակն ավելի դանդաղ է թվում։

Հետաքրքիր է, որ ազդեցությունը նկատվել է ոչ միայն էլիտար մարզիկների, այլև «կանոնավոր» մարզվողների շրջանում։