Թերթը գրում է, որ աֆրիկյան եւ արաբական երկրներում խոսքի ազատության չարաշահման դեպքում անձին ենթարկում են տնային կալանքի եւ նույնիսկ աքսորի: Չինաստանում կառավարությունը ծրագրեր է մշակում, որ սահմանափակի նույնիսկ ինտերնետը: Ավստրիայի օրենսդրությունը հարկ եղած դեպքում քրեական ու քաղաքացիական պատասխանատվության է ենթարկում լրատվամիջոցին կամ դրա ներկայացուցչին: Ֆրանսիայում արժանապատվության եւ բարի համբավն արատավորող գործողությունների դեպքում անձին ազատազրկում են առավելագույնը վեց ամիս, սակայն հիմնականում կիրառվում են վնասի գումարային փոխհատուցումը: Ադրբեջանը խոսքի ազատության սահմանափակման հաղթողն է: Վերջերս հակակառավարական ցույցի ժամանակ իր մայրիկի կողքին կանգնած 5-ամյա աղջնակին ոստիկանները բռնի կերպով տարել էին բաժանմունք` փողոցում «Հեռացիր Ալիեւ» վանկարկելու համար»:
Հասանելի է
englishՏեղադրություն




























