Չինաստանի արտահանումը հոկտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 1.1 տոկոսով՝ հասնելով 305.4 միլիարդ դոլարի, ինչն ութ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, հայտնել է երկրի մաքսային գլխավոր վարչությունը, տեղեկացրել է «Սինհուան»։
Ներմուծումն աճել է 1 տոկոսով՝ հասնելով 215.3 միլիարդ դոլարի։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ արտահանումը կաճի 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3.2 տոկոսով, վկայում են «Trading Economics»-ի տվյալները։
Սեպտեմբերին Չինաստանի արտահանումն աճել է 8.3 տոկոսով, ներմուծումը՝ 7.4 տոկոսով։
Հոկտեմբերի արտահանման անկումը մասամբ պայմանավորված է արտասահմանյան պատվերների նվազմամբ, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի վերաբերյալ մտահոգությունների պատճառով՝ մի քանի ամսվա պահանջարկի գերազանցումից հետո։
2025թ․ սկզբից Չինաստանի արտահանումն աճել է 5.3 տոկոսով՝ հասնելով 3.08 տրիլիոն դոլարի, ներմուծումը նվազել է 0.9 տոկոսով՝ հասնելով 2.12 տրիլիոն դոլարի։ Հոկտեմբերին Չինաստանի արտաքին առեւտրի պրոֆիցիտը կազմել է 90.07 միլիարդ դոլար՝ 2024թ․ նույն ամսվա 95.72 միլիարդ դոլարի եւ սեպտեմբերի 90.45 միլիարդ դոլարի համեմատ: Այս տարվա առաջին տանը ամիսների ընթացքում պրոֆիցիտը կազմել է 964.8 միլիարդ դոլար:




























