Նավթի գները երկուշաբթի առավոտյան անկում են գրանցում՝ նախորդ շաբաթվա վերջում կտրուկ աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.60 դոլարով (0.93%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.79 դոլարի։ Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը բարձրացել է 1.38 դոլարով (2.19%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.39 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.61 դոլարով (1.02%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.48 դոլարի։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրերը թանկացել են 1.40 դոլարով (2.39%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.09 դոլարի։





























