2025 ուսումնական տարում ամերիկյան բուհեր ընդունված օտարերկրյա ուսանողների թիվը 17%-ով կրճատվել է նախորդ ուսումնական տարվա համեմատ՝ Վաշինգտոնի կողմից վիզաներ ստանալու պայմանների խստացման պատճառով։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ Միջազգային կրթության ինստիտուտի տվյալներին։

Ընդհանուր առմամբ 825 ուսումնական հաստատություններ տեղեկատվություն են տրամադրել առաջին անգամ միջազգային ուսանողների ընդունելության վերաբերյալ և դրանց 57%-ը հայտնել է միջազգային առաջին կուրսեցիների թվի նվազման մասին: Համալսարանների ներկայացուցիչների խոսքով՝ անկումը պայմանավորված է վիզաներ ստանալու վերաբերյալ ուսանողների մտահոգություններով: 2025 թվականի դասընթացին, որը միջազգային ուսանողների կողմից ամենաշատ պահանջարկն ունի, ընդունված ասպիրանտների թիվը նվազել է 12%-ով, մինչդեռ ԱՄՆ համալսարաններում միջազգային ուսանողների ընդհանուր թիվը նախորդ ուսումնական տարվա համեմատ նվազել է 1%-ով:

Հաշվետվության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներ ժամանող նոր փոխանակման ուսանողների թվի անկումը շարունակական միտում ունի և 2024 ուսումնական տարում նախորդ ուսումնական տարվա համեմատ մոտ 7% անկում է գրանցվել։

ԱՄՆ վարչակազմը 2025 թվականի մայիսի վերջին կասեցրել է ուսանողական վիզաների նոր հարցազրույցները։ Օգոստոսին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը առաջարկել է որոշակի ժամանակահատվածով սահմանափակել փոխանակման ծրագրերի ուսանողների երկրում մնալու հարցը։