Կասկադի վերջնամասի կառուցման մեկնարկը ներկայացվում է այնպես, կարծես այն իրականացվում է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի անհատույց տրամադրած միջոցներով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն իրականում Կասկադի անավարտ հատվածը կառուցվում է արտոնությունների դիմաց։

Սակայն պարզ չէ՝ կատարվե՞լ են արդյոք հաշվարկներ, թե այդ արտոնությունները ընդհանուր առմամբ որքան արժեն և ինչ եկամուտ կարող են բերել։

Հնարավոր է, որ այդ արտոնությունների արժեքը մի քանի անգամ գերազանցի հենց Կասկադի վերջնամասի կառուցման արժեքը (կամ էլ հակառակը), և այդ դեպքում ներկայացվող «բարեգործական» պատկերը իրականությունից ամբողջովին հեռու լինի։

Հետաքրքիր է՝ որևէ անկախ հետաքննական լրատվամիջոց այս թեմայով հաշվարկներ արե՞լ է»։