Ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին հայտարարել է, որ Վերին Լարս և Դարյալի տանող 23 կիլոմետրանոց Կվեշեթի-Կոբի ճանապարհը կբացվի 2028 թվականին, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Դա նշանակում է, որ նախագծի ավարտը հետաձգվում է, քանի որ ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն հոկտեմբերին հայտարարել էր, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
«Նախագիծը բաղկացած է երկու մասից։ Առաջին հատվածը 9 կիլոմետրանոց թունելն է, որն արդեն փորվել է, և ներկայում ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ։ Երկրորդ մասը մուտքի ճանապարհն է, որը ներառում է թունելներ և եզակի կամարակապ կամուրջ, որի շինարարությունն այժմ ընթացքի մեջ է»։
Գուդաուրի տանող ճանապարհը կբացվի հաջորդ տարի։ Այս նախագծի շրջանակում կառուցվում է 5 թունել և 5 կամուրջ»,- հայտարարել է Գիորգոբիանին։



























