Արտառոց դեպքեր բանտում, իհարկե, լինում են, ինքնավնասման դեպքեր եղել են, բայց նկատելիորեն պակասում են նմանդեպքերը, հենց նրանով պայմանավորված, որ մասնագետները աշխատում են վերասոցիալականացման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանը։

«Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց շատ քիչ են դեպքերը, կանայք այդքան շատ ինքնավնասում չեն կատարել վերջերս»,–ասաց նա։

Հարցին՝ հե՞շտ է կնոջ համար լինել կալանավայրի ղեկավար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինձ թվում է ղեկավար լինելու համար կին կամ տղամարդը կապ չունի, պետք է ուղղակի ղեկավարի որոշակի հատկություններ ունենալ։ Ես ինքս օրինապահ եմ և իմ ծառայողներից ու ազատազրկված անձանցից պահանջում եմ ընդամենը լինել օրինապահ։ Եթե մարդը օրինապահ է, ոչ մի խնդիր չի առաջում։