Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Երևանի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտված շանը և երբ իջել է, որ տեսնի՝ շանը ինչ է պատահել, մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ավտովթար-վրաերթի հետևանքով վիրավոր վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։





























