Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) 2026 թվականի հունվարին մատակարարվող պլատինի ֆյուչերսների գինը 2011 թվականի օգոստոսի 23-ից ի վեր առաջին անգամ մեկ տրոյական ունցիայի համար գերազանցել է 1900 դոլարը։ Այս մասին ցույց են տալիս առևտրային տվյալները։

Պլատինի ֆյուչերսի գինն աճել է 1,4%-ով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1,901,8 դոլարի։ Տարեսկզբից ի վեր թանկարժեք մետաղի գինն աճել է 109,52%-ով, իսկ դեկտեմբերի սկզբից՝ 16,1%-ով։