Պլատինի գները հինգշաբթի օրը աճում են՝ թարմացնելով բազմամյա առավելագույն ցուցանիշները՝ ԱՄՆ-ում դրամավարկային քաղաքականության մեղմացման սպասումների և թանկարժեք մետաղի դեֆիցիտի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
Պլատինի ֆյուչերսները սակարկությունների ընթացքում բարձրանում են 2%-ով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1978 դոլարի: Ինչպես գրում է Trading Economics-ը, սա ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականից ի վեր։ Տարեսկզբից թանկարժեք մետաղի գինն աճել է 2,2 անգամ:
Պալադիումը թանկանում է 3,3%-ով և վաճառվում է ունցիայի դիմաց 1777 դոլար մակարդակում, ինչը վերջին երեք տարվա առավելագույն ցուցանիշն է։
Միևնույն ժամանակ, Պլատինի ներդրումների համաշխարհային խորհուրդը (World Platinum Investment Council, WPIC) ակնկալում է, որ 2025 թվականին պլատինի դեֆիցիտը համաշխարհային շուկայում կկազմի 69,2 հազար ունցիա:
Comex բորսայում ոսկու ֆյուչերսները սակարկությունների ընթացքում նվազում են 0,3%-ով՝ հասնելով ունցիայի դիմաց 4359 դոլարի:
Արծաթը էժանանում է 0,7%-ով՝ հասնելով ունցիայի դիմաց 66,5 դոլարի:





























