Նյու Յորքի ապրանքային բորսայում 2026 թվականի մարտին մատակարարվող պալադիումի ֆյուչերսների գինը 2022 թվականի դեկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ՝ մեկ տրոյական ունցիայի համար գերազանցել է 2000 դոլարը։ Այս մասին ցույց են տալիս առևտրային տվյալները։
Պալադիումի ֆյուչերսների գինը բարձրացել է 9.43%-ով՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 2,003.5 դոլարի։





























