Նոյեմբերի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 24 հիվանդ:
Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղեւորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:
Ի դեպ, նոյեմբերի 20-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է A/H1N1 վարակի կամ «խոզագրիպի» 526060 դեպք, որից 6770-ը մահացու ելք են ունեցել:

























