Եկեղեցու դեմ արշավ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 4-ին Հովաննավանքում պատարագի է մասնակցում, որը մատուցում է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ):
Փաշինյանը կեղծ պատարագին գնացել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։
Ի դեպ, այս անգամ Փաշինյանը նախապես չէր հայտարարել, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի։ Կաթողիկոսի դեմ նրա պայքարին դեկտեմբերից միացել են նաեւ 10 եպիսկոպոսներ՝ պահանջելով Գարեգին 2-րդի հրաժարականը։



























