Երեւանում, այսօր` փետրվարի 8-ին, տեղի է ունեցել Nkar.am մանկական կայքի լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը հրավիրված են եղել «Ռենեսանս» պարային համույթի փոքրիկ սաները եւ «Երազանք» թատերախումբի հեքիաթների հերոսները, ովքեր հաճելի շոու ծրագիր էին պատրաստել երեխաների համար:
«Արեւիկաքեյթրինգ» ընկերությունը ցուցադրել է իր սառցե քանդակները:
Nkar.am մրցույթի բոլոր մրցանակակիրներին շնորհվել են մրցանակներ: Իսկ միջոցառման վերջում երեխաները համտեսել են «Անահիտքեյք» ընկերության պատրաստած գեղեցիկ զարդարված եւ համեղ տորթը:
Nkar.am կայքի պատասխանատուները հայտնել են, որ առաջիկայում երեխաներին սպասվում են նոր անակնկալներ:




























