Ադրբեջանի նախագաh Իլհամ Ալիեւը այսօր մեկնում է Ուլյանովսկ։ Այցի նպատակն է մասնակցել իր հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի, արձանի բացման արարողությանը, որին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Ինչպես հայտնում է ռուսական «Նովոստի» գործակալությունը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը Ուլյանովսկում քննարկելու են էներգետիկ համագործակցության թեման, բացի այդ, նրանք անպայման կանդրադառնան միջազգային հրատապ հարցերին։ «Դրանց թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, միջնորդական առաքելություն է կատարում», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։