Չինացի Ծյան Յուեցինգը, որը նշել է իր 101-ամյակը, պատմել է իր կենսակերպի մասին, որն իրեն օգնում է ծերության ժամանակ պահպանել առողջությունը և հոգեկան հավասարակշռությունը, գրում է Daily Mail-ը։
Յուցինգը յոթ երեխաների մայր է և ապրում է Վենչժոու քաղաքում։ Ըստ 101-ամյա կնոջ՝ նա սիրում է ուշ քնել, գիշերը հեռուստացույց դիտել և քաղցրավենիք խորտիկներ ուտել։ Հարազատների պատմելով՝ նա հաճախ արթուն է մնում մինչև ժամը 2:00-ն և արթնանում է մոտավորապես 10:00-ին։ Նա առավոտը սկսում է մի բաժակ կանաչ թեյով, իսկ նրա առաջին կերակուրը սովորաբար ուշ նախաճաշն է կամ բրանչը։
Ծյանգի դուստրը պատմում է, որ չնայած ուշ ռեժիմին, մայրը լավ է քնում և իրեն առույգ է զգում։ Նրա գիշերային կենսակերպը սկսվել է մի քանի տարի առաջ՝ ընկնելուց և ձեռքի վնասվածք ստանալուց հետո, ինչի հետևանքով նա սկսել է ավելի քիչ ժամանակ հատկացնել տնային գործերի համար։
Յուցինգը կարծում է, որ իր երկարակեցության գլխավոր գաղտնիքը կյանքի նկատմամբ հանգիստ վերաբերմունքն է։ Նա հազվադեպ է կենտրոնանում խնդիրների վրա, չի վիրավորվում և ձգտում է պահպանել ներքին հավասարակշռությունը և դրական տրամադրությունը։




























