Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական մեդիա հարթակում հայտնել է, որ երկրում բողոքի ցույցերի ժամանակ գրանցված զոհերի թիվը գերազանցել է 3000-ը։

«Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություից առաջացած քաոսի հետևանքը»,- գրել է Արաղչին՝ մեջբերելով հետևյալ թվերը.

Ընդհանուր կորուստներ՝ 3117 մարդ

Քաղաքացիական անձինք և անվտանգության ուժեր՝ 2427 մարդ

Ահաբեկիչներ՝ 690 մարդ:

Արտգործնախարարը թվարկել է նաև անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասը՝ նշելով ավերված խանութների, բանկոմատների, վնասված շենքերի և ավտոմեքենաների թիվը։ Վնասված շենքերի թվում էին նաև երկու հայկական եկեղեցիներ։

Բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի արժեզրկումից հետո։ Իրանն անկարգությունների համար մեղադրում է արտաքին ուժերին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել էր երկրին մարդկային զոհերի և նյութական վնաս պատճառելու մեջ։