ԱՄՆ հարավ-արևելքում ավելի քան 800 չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել մոտեցող ձնաբքի պատճառով, հայտնել է Associated Press գործակալությունը՝ նշելով FlightAware-ի տվյալները։ Առավել շատ տուժել են Դալլասի, Ատլանտայի և Օկլահոմա Սիթիի օդանավակայանները։
Ուրբաթ մի քանի քաղաքներում, դրանց թվում՝ Հյուստոնում և Օկլահոմա Սիթիում, դպրոցները փակվել են։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը ծայրահեղ ցուրտ եղանակի մասին նախազգուշացում է տարածել ավելի քան 170 միլիոն մարդու համար, որն ուժի մեջ է մինչև կիրակի։ Օդերևութաբանները կանխատեսում են սառցակալում, էլեկտրաէներգիայի անջատումներ, առատ ձյուն, կարկուտ և կտրուկ ցրտահարություն։
Արտակարգ դրություն է հայտարարվել Ջորջիա և Միսիսիպի նահանգներում։





























