Մեն նահանգում կործանվել է Bombardier Challenger 650 ինքնաթիռը, տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ մասնավոր ինքնաթիռը կործանվել է Բանգոր օդանավակայանից թռչելիս։ Հնարավոր տուժածների եւ զոհերի, ինչպես նաեւ կատարվածի պատճառի մասին տեղեկություն առայժմ չի ներկայացվում։

Հեռուստաընկերությունը նշել է, որ Մենում ձնաբուք է, երկրի հյուսիս-արեւելքում գտնվող նահանգում ջերմաստիճանը ցածր է զրոյից։ Մենում ձյուն  է տեղում, ինչը վատ տեսանելիություն է ստեղծում։