Հարավային Կորեայում ձերբակալվել է տարիներ շարունակ կին ծխականներին սեռական շահագործման մեջ կասկածվող նախկին հոգևորականը, գրում է YNA-ն։
Սեուլի Արևելյան շրջանի դատախազության տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է Յուն անունով մի տղամարդու։ Նրան մեղադրանք է առաջադրվել, ներառյալ՝ բռնաբարության և սեռական բնույթի այլ հանցագործությունների համար։
Քննիչների տվյալներով՝ Յունը գրեթե տասը տարի՝ 2015 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի նոյեմբերը, համակարգված սեռական բռնության է ենթարկել կանանց իր եկեղեցական համայնքում։ Քննիչները կարծում են, որ հանցագործությունները կրկնվող և շարունակական բնույթ են ունեցել։
Տուժածները ոստիկանություն են դիմել 2025 թվականի հունվարին։ ցուցմունքներում նրանք նշել են, որ հոգևոր առաջնորդի իր դիրքից օգտվելով՝ հոգևորականն իրենց բազմիցս սեռական ոտնձգությունների և հարկադրանքի է ենթարկել։
Ըստ գործի նյութերի՝ հայցվորները պատմնել են, որ Յունը փորձել է արդարացնել իր գործողությունները կրոնական փաստարկներով, ներառյալ՝ հղում անելով Աստվածաշնչյան Դավիթ թագավորին՝ պնդելով, որ «Դավիթ թագավորը մի քանի կին է ունեցել»։
Մեղադրանքների ի հայտ գալուց հետո պատժի պաշտոնական խնդրանք ստացած Կորեայի Երիցական եկեղեցին որոշել է Յունին վտարել եկեղեցական կազմակերպությունից։




























