Երեքշաբթի նավթի գինն իջնում է անցյալ շաբաթվա ուժեղ աճից հետո, քանի որ առեւտրականները շարունակում են վստահ լինել, որ բավարար մատակարարում կա։
Brent նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 65.14 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.45 դոլարով (0.69 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Երկուշաբթի այս պայմանագրերը նվազել են 0.29 դոլարով (0.4 տոկոս)՝ հասնելով 65.59 դոլարի մեկ բարելի համար։
WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.39 դոլարով (0.64 տոկոս)՝ հասնելով 60.24 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում դրանց գինը նվազել է 0.44 դոլարով (0.7 տոկոս)՝ հասնելով 60.63 դոլարի մեկ բարելի համար։





























