Այսօր ներառական կրթությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալական զարգացման առանցքային հենասյուներից մեկը։ Քչերն են այս ոլորտում այդքան հետևողական ազդեցություն ունեցել, որքան Անահիտ Պետրոսյանը՝ առաջատար մասնագետ, որի գործունեությունը ընդգրկում է ավելի քան մեկ տասնամյակ՝ տարածքային բարեփոխումներից մինչև ազգային ճգնաժամերին արձագանքելը։ Հատուկ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործում նրա շարունակական ներգրավվածությունը՝ հաշմանդամություն և հոգեբանական տրավմա ունեցող երեխաների համար, խոր ու երկարատև հետք է թողել Հայաստանի ներառական կրթության ոլորտում։

Բաբայան․ Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքի զարգացումը վերջին տասնամյակի ընթացքում։

Պետրոսյան․ Դա հիմքերի ստեղծումից անցում էր դեպի դիմակայունության փորձարկում։ Շիրակի մարզում մեր սկզբնական ուշադրությունը կենտրոնացած էր հաստատությունների փոխակերպման և մանկավարժների վերապատրաստման վրա։ Իրական փորձությունը սկսվեց 2020 թվականի պատերազմից հետո, երբ դպրոցները հանկարծ բախվեցին լայնածավալ տրավմայի/ճգնաժամի։ Այդ շրջանը ցույց տվեց, որ ներառական կրթությունը պետք է լինի նաև ճգնաժամերին պատրաստ՝ ճկուն, արձագանքող և հիմնված իրական մարդկային կարիքների վրա։

Բաբայան-Այդ ընթացքում Ձեր մշակած տրավմայի/ճգնաժամի նկատմամբ զգայուն ուսումնական ծրագիրն այժմ կիրառվում է նաև այլ մարզերում։ Ի՞նչ պատկեր եք տեսնում 2025 թվականին։

Պետրոսյան- Հաջողության բանալին հարմարեցումն է։ Մոդելը երբեք նախատեսված չի եղել բառացի կրկնօրինակման համար։ Լոռու նման մարզերում ներառական կրթության մասնագետները հիմնական բաղադրիչները ներառում են իրենց համայնքային համատեքստում, ինչպես օրինակ արտահայտչական արվեստը՝ հուզական կարգավորման համար։ Այս տարվա ընթացքում արձանագրված արդյունքները ոգևորող են և արդեն հիմք են տալիս ձևավորելու մեր ծրագրերը 2026 թվականի համար։

Բաբայան- Ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքը այժմ՝ 2025 թվականի վերջին։

Պետրոսյան- Իմ ժամանակը բաժանված է/Հիմնականում կենտրոնացած եմ վերլուծության և ուսուցիչների համար ներառական կրթական ծրագրերի ուղեցույցների փորձագիտական գնահատման վրա։ Ես համագործակցում եմ Վանաձորի դպրոցական հոգեբանների հետ՝ միաժամանակ ուսումնասիրելով հարմարեցված ներառական ուսումնական ծրագրեր կիրառող դպրոցների տվյալները։ Ոլորտն արդեն անցել է ներածական վերապատրաստման փուլը։ Այժմ անհրաժեշտ է երկարաժամկետ ուղղորդում և փորձագիտական աջակցություն, որը ներկառուցված կլինի առօրյա պրակտիկայում։ Օրինակ՝ այս ամսվա իմ փորձագիտական աջակցությունը ներառել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքային խմբին խորհրդատվություն տրամադրելը՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար դպրոցներում հոգեսոցիալական աջակցության ազգային չափորոշիչների վերաբերյալ։ Իմ փորձագիտական առաջարկություններն ուղղակիորեն հիմնված են անցած/այս աշնանը ոլորտում արձանագրված տվյալների վրա։

Բաբայան- Նայելով առաջ՝ ի՞նչը պետք է լինի Հայաստանի առաջնահերթությունը 2026 թվականին։

Պետրոսյան- Նորարարական փորձառություններ կան, սակայն մեզ անհրաժեշտ են ավելի ամուր տվյալներ՝ ներառական ուսուցման և զարգացման վրա դրանց երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար։ Ներառական կրթությունը մեկանգամյա բարեփոխում չէ այն պահանջում է շարունակական մոնիթորինգ և ճշգրտումներ՝ հարմարեցված ոչ միայն մարզերին, այլ հաճախ նաև առանձին դասարաններին։ Մեր պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա ուժեղ արդյունքները վերածվեն կայուն համակարգերի ապագայի համար։ Սա անվերջ գործընթաց է և պահանջում է շարունակական մոնիթորինգ և կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացում՝ հիմնված տվյալ մարզի և անգամ կոնկրետ դասարանի հատուկ կարիքների վրա։

Հեղինակ՝ Սառա Բաբայան