Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության եւ պարենի նախարար Յուրի Գորլովի հետ, հաղորդել է БелТа պետական գործակալությունը։

Պետության ղեկավարը նշել է, որ ձմեռը լուրջ փորձություն է եղել գյուղատնտեսական ոլորտի համար եւ խնդրել է զեկույց ներկայացնել ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ անասնապահության անվտանգության վերաբերյալ։

«Տերը մեզ խիստ փորձության է ենթարկել։ Հետեւաբար, առաջին հարցն այն է, թե ինչպիսին է գյուղատնտեսության ներկա վիճակը։ Հատկապես՝ անասնապահության անվտանգության հարցում»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը նաեւ հետաքրքրվել է շրջանային գյուղատնտեսական եւ սպասարկման կազմակերպությունների վերականգնման ընթացքով, որոնք պետք է օգնեն իշխանություններին տեղի աշխատանքներում։