Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն նրա վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա խոսքով, այս պահին Գեւորգ Կոստանյանի մոտ ճնշման տատանման էպիզոդներ չեն արձանագրվել:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զինդատախազի օգնական Հարություն Մանուչարյանն, արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Գեւորգ Կոստանյանը կաթված է ստացել արձագանքել էր. «Նման բա չկա, դա պարզապես հերյուրանք է: Հիմնական պատճառն այն է, որ երբ ԼՂՀ-ում գործուղման էինք ճանապարհին նրա մոտ ճնշման տատանում է նկատվել: Հետեւաբար` տեղափոխել ենք հիվանդանոց, որ բժիշկների հսկողության տակ լինի, ուրիշ ոչ մի պատճառ չկա»:
Հիշեցենք, որ ՀՀ զինդատախազը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել փետրվարի 3-ին:




























