Չինաստանը հինգշաբթի մահապատժի է ենթարկել Մյանմայի հյուսիսային ավազակային խմբավորումների 11 հանցագործների, նրանց թվում՝ հեռահաղորդակցության խարդախության ավազակախմբերի հիմնական անդամների, հաղորդում է «Սինհուա»-ն։

Բոլոր 11-ը  մահապատժի են դատապարտվել 2025 թվականի սեպտեմբերին։

Մահապատիժները կատարվել են Վենչժոու քաղաքի (Չժեցզյան նահանգ, արևելյան Չինաստան) միջանկյալ ժողովրդական դատարանի՝ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի հաստատմամբ։