Վրաստանը պատրաստ է բաց թողնել Ռուսաստանի երեք քաղաքացիներին, որոնք իրավապահների կողմից ձերբակալվել են նախօրեին գիշերը: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
«Չնայած, որ վրացական կողմը լրիվ իրավունք ուներ նրանց ձերբակալելու համար, բայց մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ անձանց հանձնել ռուսական կողմին՝ առանց նախապայմանների»,- հայտարարել է Կալանդաձեն:
Ինչպես հաղորդում է «GHN»-ը, այսօր կեսօրին Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պոպովը, Ալեքսանդր Բորկովն ու Մաքսիմ Բերյոզինը հանձնվելու են ռուսական կողմին՝ Եվրամիության դիտորդների առաքելության շնորհիվ:
Ձերբակալվածների խոսքով, իրենք մասնակցում են Ցխինվալի վերականգնողական աշխատանքներին, եւ չգիտեին, որ ընկել են Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածք, հայտնում է «Ռոսբալտը»:




























