Ռուսաստանը Հայաստանի համար վտանգավոր դեր է խաղում՝ թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական հարցերում: Այդ մասին նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, թե ընդհանրապաես չի հավատում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին, քանի որ նրանց հայտարարությունները հաճախ հակասում են իրար: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, այսօր միջնորդները փորձում են Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել ղարաբաղյան հարցով, որ հեշտացնեն թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Պատգամավորը չի կասկածում, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Անկարան չհասնի ցանկալի արդյունքի Ղարաբաղի հարցում:




























