ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջումների գնալ միջուկային գործարքի հարցում։ Վաշինգտոնը կարող է հրաժարվել Թեհրանից ուրանի հարստացումն ամբողջությամբ դադարեցնելու պահանջից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Դրականն այն է, որ ամերիկացիները, դատելով ամեն ինչից, պատրաստ են հստակ սահմանված շրջանակներում թույլ տալ Իրանում ուրանի հարստացումը։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ իրենց անհրաժեշտ է համաձայնության հասնել ամերիկացիների հետ, իսկ ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանափակումները», — Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը։





























