Նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ ՀԱՊԿ ինստիտուտի մասնաճյուղեր ստեղծվելու են կազմակերպության անդամ բոլոր երկրներում։ Գիտական հիմնարկները զբաղվելու են քաղաքական եւ ռազմաքաղաքական վերլուծություններով։ «Փորձում ենք անդամ երկրների փորձագետներին ներգրավել այս աշխատանքում եւ հասկանալ տարածաշրջանի գործընթացների վերաբերյալ անդամ երկրների պատկերացումները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր վերլուծաբանների հետ տեղի ունեցած քննարկման արդյունքից գոհ է եւ տպավորված։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























