Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՍՎ ԿՈՄՊՈՏԵԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գազաբալոնների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Լոռու մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 350 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 25․8 մլն դրամ։




























