Մոսկվայում ընթանում է իրավապահ մարմինների երեք աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց սպանության գործի քննությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան մետրոյի «Վիխինո» կայարանից ոչ հեռու, երբ երեք ոստիկան հարբած վիճակում ծեծել են Աբխազիայի երկու բնակիչների: Արդյունքում նրանցից մեկը՝ 19-ամյա մի երիտասարդ, մահացել է ստացած վնասվածքներից:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ձերբակալված է մի ոստիկան, իսկ երկուսն անցնում են գործով որպես վկա: Քննության տվյալներով՝ 19-ամյա երիտասարդին ծեծել է ոստիկաններից մեկը, իսկ մյուս երկու իրավապահները չեն միջամտել: Եւ այդ ամենը տեղի է ունեցել բազմաթիվ ականտեսների աչքի առջեւ: Բոլոր երեք ոստիկաններին բերման են ենթարկել:

Քր.գործը հարուցվել է «պաշտոնական դիրքի չարաշահում, որ հանգեցրել է տուժողի մահվանը» հոդվածի հատկանիշներով:

Մոսկվայի վարչության մամուլի քարտուղար Վիկտոր Բիրյուկովի խոսքով, Մոսկվայի քաղաքային վարչության պետ Վլադիմիր Կոլոկոլցեւը հեռացրել է պաշտոնից ՆԳԳՎ 2-րդ օպերատիվ գնդի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Դոմաշեւին:

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: