Ռուսաստանի նախագահի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, որ նախկինում ծառայություն էր անցնում հեռավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին REGNUM գործակալությանը հայտնել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության նախկին պետ Սերգեյ Բոնդարեւը կշարունակի ծառայությունը հեռավորարեւելյան տարածաշրջանում: Ավարտելով իր ծառայությունը Հայաստանում, Բոնդարեւը երախտագիտություն է հայտնում երկարամյա պտղաբեր համագործակցության համար երկրի ղեկավարությանն ու կառավարությանը եւ մաղթում է «խաղաղություն ու բարգավաճում դաշնակից հայկական պետությանն ու եղբայրական հայ ժողովրդին»:




























