ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում ձերբակալել են մի տղամարդու, որը գողացել էր շտապօգնության մեքենա։ Այս մասին տեղեկացրել է WSAW-ը։
Մեքենան գողացողին նույնականացրել են որպես Բենջամին Ֆելց։ Նա նստել է կայանած մեքենան լրիվ մերկ վիճակում։ Այդ պահին երկու բժիշկ մեքենայում էին եւ օգնություն էին ցուցաբերում հիվանդին։
Երբ նրանցից մեկը նկատել է Ֆելցին, դուրս է եկել մեքենայից, որ քշի նրան։ Բայց մերկ տղամարդը ոտքը դրել է գազին։ Երկրորդ բժիշկը փորձել է կանգնեցնել Ֆելցին, բայց նա նույնպես ստիպված է եղել դուրս գալ մեքենայից։
Բժիշկները պատահածի մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։ Սկսվել է հետապնդում։ Ֆելցին հաջողվել է փախչել ոստիկանական մեքենաներից եւ խուսափել նրանց ծուղակներից։ Ոստիկաններն սկսել են մեքենային հետեւել դրոնից, որպեսզի տեսնեն, թե ինչպես է իրեն զգում պացիենտը։ Ի վերջո, նրանց հաջողվել է կանգնեցնել մերկ կողոպտչին։ Նրան ձերբակալել են անորոշ ժամանակով։
Պացիենտին շտապ հոսպիտալացրել են։ Նրա վիճակը կայուն է։




























