Թերթը գրում է, որ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նաեւ ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը:
«Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ինքը` Հայրապետյանը: «Եղել է ՕԵԿ քաղխորհրդի քննարկում եւ որոշվել է, որ ինձ առաջադրելու են Կենտրոնում, եւ ես նախօրոք տվել եմ իմ համաձայնությունը: Բայց դա համագումարում կհաստատվի»,- ասել է Հայրապետյանը:
Այս ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ի թեկնածում լինելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Ըստ Հայրապետյանի, եթե մասնավորապես թիվ 9-ում պայմանավորվածություն լիներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ապա իրեն ՕԵԿ-ը մեծամասնականով չէր առաջադրի: Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ը պատրաստվում է մեծամասնականով 10-15 ընտրատարածքում թեկնածուներ առաջադրել»- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























