Իռլանդիայում ավելի քան 250 հազար քաղծառայող գործադուլ է հայտարարել։ Բժիշկները եւ ուսուցիչները բողոքում են կառավարության այն որոշման դեմ, որով հաջորդ տարի նախատեսվում է պետական հատվածի ծառայողների ֆինանսավորումը կրճատել 1.3 մլրդ եվրոյով։ Այդ երկրում այսօր չեն գործում բոլոր պետական հիմնարկությունները եւ դպրոցները, հետաձգվել է ավելի քան 16 հազար հիվանդների ընդունումը։ Իռլանդական ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ գործադուլի կապակցությամբ արագությունը գերազանցելու համար տուգանքներ կկիրառվեն, հայտնում է Утро.ru-ն.