Իրանի Սպահան նահանգի Խոմեյնի Շահր շրջանի Դորչեհ տարածքում ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Mehr գործակալությունը։
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի առավոտյան։
Միջադեպը տեղի է ունեցել Դորչեհի մրգի և բանջարեղենի տեղական մեծածախ շուկայի տարածքում։ Ուղղաթիռը պատկանել է բանակին և միջադեպի պահին օգտագործվել է ուսումնական նպատակներով։
Կործանման հետևանքով զոհվել են ինչպես օդաչուն, այնպես էլ երկրորդ օդաչուն։ Զոհվել են նաև երկու քաղաքացիական անձինք, ովքեր աշխատում էին շուկայի առևտրային տաղավարներում։
Վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։





























