Ճապոնական կառավարությունը վերջնականապես Հարավային Կուրիլները ճանաչել են ըարածքներ, որ «ապօրինաբարար զավթվել են Ռուսաստանի կողմից»: Ավելի վաղ Ճապոնիան փաստաթուղթ էր հրապարակել, որում ասված է զավթման մասին: Սակայն այդ փաստաթուղթը հետագայում հետ էր կանչվել: Դեռ գարնանը Ճապոնիայում պաշտոնատար անձինք խոսում էին Կուրիլների օկուպացման մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն դա անտեղի եւ ընդունելի է որակել:
Սեպտեմբերի սկզբին Ճապոնիայի Յուկիո Հաթոյաման մտադրություն էր հայտնել լուծել տարածքային վեճին եւ խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Տոկիոն հավակնում է Հարավային Կուրիլների չորս կղզիների նկատմամբ՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմաիի նկատմամբ: բայց Մոսկվան պնդում է, որ դրանք անցել են ԽՍՀՄ-ին, որի իրավահաջորդն է Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտի արդյունքում:




























